Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Աղոթարան

Աղոթարան
12.12.2024 | 00:01

Տե՛ր, հե՛տ դարձրու սատանայից գերվածիս և մեղքերով եգիպտական դառն ու խիստ տանջանքների վաճառվածիս, փրկի՛ր բռնակալ չար սպասավորներից՝ դևերից, դու՛րս բեր մեղքի եղեգնուտներից և տա՛ր Ավետյաց երկիրը:

Սուրբ Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 2790

Մեկնաբանություններ